Ի՞նչ կարելի է գտնել Լուսիկ Ագուլեցու թանգարան դարձած տանը
Տունը, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին, նրա ընտանիքի անդամների նախաձեռնությամբ և «Ագուլեցի» հիմնադրամի աջակցությամբ կդառնա տուն-թանգարան: Այս մասին տեղեկանում ենք Լուսիկ Ագուլեցի-Lusik Aguleci ֆեյսբուկյան պաշտոնական էջից։
«Մենք Ձեզ համար պատրաստել ենք շատ շատ յուրահատուկ մի բան։
Բացում ենք մեր դռները Ձեր առջև ինչպես կաներ ինքը՝ Ագուլեցին՝ ժպիտով, ջերմությամբ և թանկ ու սրտամոտ ամենով կիսվելու պատրաստակամությամբ։ Թեպետ շատ բան է փոխվել՝ օրինակ ինտերիերն ու արտ-սրճարանը, բայց անփոփոխ է մի բան՝ այս տուն մտնող ամեն մարդ կզգա այն Օջախի ջերմություն ասվածը, որ տարիներ շարունակ փայփայել է Լուսիկ Ագուլեցին։
Բարի Գալուստ մեր Տուն»։
Տուն-թանգարանին կից բացվելու է արտ-սրճարան, որտեղ կներկայացվի հայկական մշակույթի կարևոր մաս կազմող խոհանոցն իր ամբողջ հարստությամբ ու բազմազանությամբ:
Լուսիկ Ագուլեցին կյանքից հեռացել է 2018 թվականի հուլիսի 13-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան