Նապոլեոնի սիրային նամակները վաճառվել են
Նապոլեոն Բոնապարտի սիրային երեք նամակները, որոնք նա ուղարկել է իր կնոջը՝ Ժոզեֆինային, Ֆրանսիայում աճուրդում վաճառվել են ավելի քան 510 հազար եվրոյով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտնել է Drouot աճուրդային տունը։
Ամենաթանկը եղել է այն նամակը, որն ապագա կայսերը գրել է 1796 թվականին իր իտալական արշավի ժամանակ։ Այն աճուրդի մասնակիցներից մեկը ձեռք է բերել 221 հազար եվրոյով։
Նապոլեոնի նամակները, ինչպես նաև աճուրդում այլ լոտեր, ներառված են եղել Aristophil ընկերության հավաքածուում, որը հայտարարել էր իր սնանկացման մասին 2015 թվականին։ Ձեռագրերի մեծ հավաքածուն, որը պատկանել է ընկերությանը, վեց ամիս ներկայացված է լինելու աճուրդում։
L'amour triomphe.
— Drouot (@Drouot) April 4, 2019
Trois lettres d'amour de Napoléon Ier envoyées à Joséphine sont parties respectivement pour 221 000 €, 169 000 € et 123 500 € ! #CollectionsAristophil @AderNordmann pic.twitter.com/3YxGJ7xHxg
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով