Ադրբեջանը ոչ մի բանի չի սպասում, նա պատրաստվում է պատերազմի. Մոդեստ Կոլերով. «168Ժամ»
«168Ժամ» թերթը գրում է. «Ներկայումս Երևանում որոշում է կայացվել անցկացնել բանակցություններ՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ դա նշանակում է կապիտուլյացիա և վերացում, փոխել հռետորաբանությունն Ադրբեջանի նկատմամբ: Բանակցություններում իր հնարավորությունների նեղացող «միջանցքը» հայկական կողմը փորձում է հավասարակշռել նման կոշտ հռետորաբանությամբ: Բայց ես կարծում եմ նաև, որ այս հռետորաբանությունը հակասում է նրանց բանակցային քաղաքականությանը և նրան, որ շարունակում են մասնակցել բանակցություններին»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:
Նրա համոզմամբ հաջորդ անգամ իրենց համար դժվար է լինելու այս հայտարարություններից հետո պայմանավորվել Ադրբեջանի հետ նոր հանդիպման շուրջ, քանի որ մինչ այս նման հայտարարություններ, այդ թվում՝ «Երևանի վերադարձ» թույլ էին տալիս իրենց միայն Բաքվում, բայց նաև Երևանում էին թույլ տալիս Բաքվին անել նման հայտարարություններ: «Սա ևս հետաքրքիր հանգամանք է: Սա հռետորական արձագանք է ԵԱՀԿ ՄԽ հայտարարված սկզբունքներին: Այդսկզբունքների կիրարկումը նշանակում է կապիտուլյացիա Հայաստանի համար և Լեոնային Ղարաբաղի վերացում»,- ասել է նա: Կոլերովի կարծիքով՝ Ադրբեջանը ոչ մի բանի չի սպասում, նա պարզապես պատրաստվում է պատերազմի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168Ժամ» թերթի այսօրվա համարում: