Կ․Ստանիսլավսկու անվան թատրոնում կկայանա «Ինքնասպանը» ներկայացման առաջնախաղը
Շուտով Երևանի Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» ներկայացումը, որի բեմադրիչը Նորա Գրիգորյանն է։ Այս մասին հայտնում են Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից։
Պիեսը գրվել է 1982թ.-ին, սակայն արգելվել գրաքննության կողմից։ Ն․Էրդմանի կենդանության օրոք պիեսը չի տպագրվել և չի բեմադրվել։ Առաջին անգամ այն բեմադրվել է Մոսկվայի Սատիրայի թատրոնում, բայց առաջնախաղից հետո ներկայացման ցուցադրությունն արգելվել է։
Խորհրդային մարդը ազատությունից զուրկ է, և նա անկարող է որոշումներ կայացնել, թե ինչպես պետք է ապրել ու նույնիսկ մահանալ, ինչպես ուզում է։
Պիեսի հիմքում մարդու և իշխանությունների միջև ստեղծված հարաբերություններն են, անձի ազատությունը։ Մեր առջև «փոքր մարդու» թեման է, որին ընթերցողը լավ գիտի՝ Ն․Գոգոլի, Ա․Չեխովի, Ֆ․Դոստոևսկու և այլ հայտնի ռուս գրողների գործերից։ «Փոքր մարդը» պայքարում է հալածման, անձի ոչնչացման դեմ։
Բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան։ Զգեստների նկարիչ՝ Ինեսա Սևունց: Պարերը՝ Արա Ասատուրյանի։ Ներկայացման առաջնախաղը կկայանա ապրիլի 6-ին և 7-ին։