Յասամաններ. Դուշման Վարդանի երազանքը
«Այսօր Աստծո կամքով իրականացավ մեծ հերոս Դուշման Վարդանի վաղեմի երազանքը՝ Շուշիից մինչ Ստեփանակերտ ընկնող ճանապարհին կտնկվեն Յասամաններ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը։
«Նախաձեռնողը՝ Դուշման Վարդան է։ Իրականացնողը՝ իր գործը ապրեցնող գաղափարակից ընկերները։ Սա Դուշմանի գաղափարն է, որը ուշացումով է իրագործվում։ Մարդիկ ապրում են էնքան՝ ինչքան ապրում են իրենց գործերը։ Քանի որ Դուշմանը, Ապրիլյանի Տղերքը ու մեր մյուս Հերոսները իրենց կյանքը տվեցին մեր ապրելու համար ու իրենք անձնապես հիմա չեն կարող իրականացնել իրենց երազանքները, մենք՝ ապրողներս, ում համար իրենք կյանք են տվել՝ պարտավո՛ր ենք իրականացնել իրենց երազանքները, և հիմա ընդհամենը էդ ենք անում։ Սա ոչ թե ինչ-որ կազմակերպության կամ կառույցի նախաձեռնություն է՝ այլ հենց Դուշման Վարդանինը»,- հավելել է նա՝ նշելով, որ մեջբերում է բլոգեր, հրապարակախոս, հասարակական գործիչ Զաքար Խոջաբաղյանին ու կից տեսանյութով ներկայացրել Վարդանի մայրիկի՝ տիկին Զարիկի խոսքը միջոցառման ժամանակ:
Միջոցառմանը մասնակցել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դուշման Վարդանը օրինակ էր իր զինակից ընկերների համար դեռ կյանքի օրոք. նախագահի գրառումը
- Ընդամենը 26 գարուն… Դուշման Վարդան… 1966 թ. մարտի 9
- «Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»… Դուշման Վարդանի ծննդյան օրն է
- «Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի». 20 տարի առաջ այս օրը զոհվեց Դուշման Վարդանը
- Դուշման Վարդանի մայր. Ես ցավում եմ նաև ադրբեջանցի տղաների համար
- Դուշման Վարդանի ծննդյան օրն է. «Նա մարդասեր էր` հատկապես գերիների նկատմամբ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան