Մարտին փետրվարի համեմատ հացի, ալյուրի գներն աճել են
2019թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.1% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել շաքարի և շաքարավազի՝ 0.9%, բանջարեղենի, մսի, կաթնամթերքի, պանրի և ձվի 0.7% գնանկումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ արձանագրվել է 8.2% գնաճ, իսկ 2019թ. փետրվարի համեմատ` 0.7% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ արձանագրվել է 3.3%, իսկ 2019թ. փետրվարի համեմատ` 1.3% գնաճ:
Վիճակագրության համաձայն, մսամթերքի գներն այս տարվա մարտին 2018թ. մարտի համեմատ աճել են 3.6%-ով, իսկ 2019թ. փետրվարի համեմատ՝ 0.7% նվազել: Միաժամանակ, 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թռչնամսի՝ 11.6%, իսկ 2019թ. փետրվարի համեմատ` 2.1%, գնաճ:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում էլ 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ և 2019թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 0.7% գնանկում, այդ թվում, ձվի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 0.4%-ով:
Շաքարի և շաքարավազի գներն էլ 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ աճել են 11.8%-ով, իսկ փետրվարի համեմատ նվազել՝ 0.9%-ով:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում նախորդ տարվա մարտի համեմատ արձանագրվել է 0.5% գնաճ, իսկ 2019թ. փետրվարի համեմատ՝ 0.5% գնանկում:
Ըստ վիճակագրության՝ 2019թ. մարտին փետրվարի համեմատ սուրճ, թեյ և կակաո ապրանքախմբում գրանցվել է 0.2% գնանկում, իսկ ձկան և ծովամթերքի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում էլ 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ գրանցվել է 3.8%, իսկ 2019թ. փետրվարի համեմատ՝ 1.0% գնաճ: Մարտին 2018թ. մարտի համեմատ ալյուրի և հացի գներն աճել են համապատասխանաբար 4.0% և 5.0%-ով, իսկ 2019թ. փետրվարի համեմատ՝ 0.5% և 1.3%-ով:
Նշվում է նաև, որ 2019թ. մարտին փետրվարի համեմատ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում գներն աճել են 0.6%-ով, ինչը պայմանավորվել է հայրենական արտադրության ֆիլտրով ծխագլանակների 1.3% գնաճով: