«Տղերք, իմ աչքերը ձեզ վրա են». Արամ Սարգսյանը հիշեց եղբոր խոսքերը
«Երկրապահ լինելը նշանակում է պետության կողքին և թիկունքին լինել»,- այս մասին այսօր Երկրապահ կամավորների միության 12-րդ համագումարում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը։
«Երկրապահը նաև իմ կենսագրությունն է։ Եղած կառույցների ու կազմակերպությունների մեջ իմ և իմ ընտանիքի համար ամենահարազատն է։ Իմ կյանքի ամենախոշոր հաղթանակներն ու ցնծությունները կապված են Երկրապահի հետ։ Երկրապահն այս երկրի պատմությունն է »,- նշեց Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հայերը թերևս միակ ժողովուրդն են, որ ունեն երկրապահ հասկացությունը, որն ավելի լայն է, քան ազատամարտիկ հասկացությունը։ «Որովհետև երկարապահ լինելը նշանակում է ոչ միայն կամավորական ջոկատներով անհավասար ուժերի դեմ պատերազմի դուրս գալը, ոչ միայն այդ ջոկատների հենքի վրա բանակ ստեղծելը, նոր սահմաններ գծելը, այնպիսի դիրքեր գրավելը, որ հակառակորդին այսօր մոտենալն անգամ դժվար լինի, երկրապահ լինելը նշանակում է նաև պետության կողքին, պետության թիկունքին կանգնած լինել, ու էս երկրի օրինապահ, կրկնում եմ՝ ամենաօրինապահ քաղաքացին լինելը»,- ասաց Արամ Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ Երկրապահի պատմությունն ու դերը շատ մեծ է. «Ես այսօրվա ձեր հավաքը նայելով տեսնում եմ ու համոզված եմ, որ Երկրապահը նաև ապագա ունի։ Մենք այստեղ հավաքվել ենք ոչ միայն եղածը պահելու, մոխիրը հավաքելու, այլ ավելին՝ ընդլայնվելու, ուժեղանալու ու կրակի վերածվելու»։
Դիմելով ԵԿՄ անդամներին՝ Արամ Սարգսյանը ասաց, որ ցանկությունը մեկն է՝ ճիշտ ու տրամաբանված ընտրություն անեն. «Հասկանում եմ, որ ցանկացած ընտրութան ժամանակ լինում են չգնահատվածներ, անտեսվածներ, դժգոհողներ, բայց տղերք, մենք պիտի զերծ մնանք նման բաներից, որովհետև ԵԿՄ-ն մահվան ու կյանքի փորձություն անցած կառույց է»։
Իր ելույթի վերջում նա մեջբերեց եղբոր՝ Վազգեն Սարգսյանի խոսքերը․ «Տղերք, իմ աչքերը ձեզ վրա են»։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղության օրակարգով. Նիկոլ Փաշինյան
- Երկրապահը կարող է և պարտավոր է վերադառնալ իր ակունքներին. Սասուն Միքայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան