Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակին խաղաղության. Դավիթ Տոնոյան
«Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակին խաղաղության»,- այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով իր հայտարարությունից հետո Ադրբեջանից հնչած ռազմատենչ հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել էր. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:
Այս հայտարարությունից հետո Ադրբեջանից՝ տարբեր մակարդակներում հնչեցին ռազմատենչ հայտարարություններ։
Տեղեկացնենք նաև, որ այսօր տեղի ունեցած ԵԿՄ 12-րդ համագումարից հետո Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ՝ ԵԿՄ նորընտիր նախագահը Սասուն Միքայելյանը, վարչության անդամները այցելեցին Եռաբլուր, ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Հարակից հրապարակումներ`
- Թող ոչ մեկի մոտ կասկած չառաջանա. Դավիթ Տոնոյանն՝ իր հայտարարության մասին
- Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից. վարչապետ
- Դավիթ Տոնոյան. Անթույլատրելի է Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից
- Տոնոյան. «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»-ը վերաձևակերպվել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»