
Եղիսաբեթ թագուհին ցանկանում է Թրամփին հրավիրել Բրիտանիա
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել իր երկիր։ mir24.tv-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Sunday Times of London-ը։
Այժմ այցի կազմակերպման բանակցություններ են տարվում։ Պաշտոնական հայտարարությունը կարվի առաջիկայում։ Նախնական տվյալներով, ԱՄՆ նախագահի այցը Բրիտանիա կկայանա 2019 թ. հունիսին։
Թրամփը Միացյալ Թագավորություն իր առաջին այցն իրականացրել է անցած տարվա հուլիսի 12-ին։ Այդ ժամանակ նա քաղաքական հարցերը քննարկել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին