Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը պարտվեց 1/8 եզրափակչում
Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը մինչև 65 կգ քաշային կարգում ներկայացնում է Վազգեն Թևանյանը: Մեր մարզիկը մեկնարկային գոտեմարտում վստահ հաղթանակ էր տարել բրիտանացի Ջորջ Էնթոնի Ռամի նկատմամբ:
1/8 եզրափակչում Թևանյանը մրցեց եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ:
Ցավոք, համառ ու անզիջում պայքարում մեր ըմբիշը զիջեց 0:1 հաշվով: Ադրբեջանցի մարզիկի՝ հետագայում հաջող հանդես գալու դեպքում Թևանյանը կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Տեղեկացնենք նաև, որ 79 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում զիջել է ռումինացի Օմարասխաբ Նաժմուդինովին: