Ըմբշամարտի ԵԱ. Վաղինակ Մաթևոսյանը և Սարգիս Հովսեփյանը նույնպես պարտվեցին
Բուխարեստում ընթացքի մեջ է ըմբշամարտի եվրոպայի առաջնությունը:
Այսօր պայքարի էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշները, որոնք բավականին անհաջող հանդես եկան: Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում զիջեց ադրբեջանցի Հաջի Ալիևիին:
Դավիթ Սաֆարյանը հաղթեց 1/8 եզրափակչում, բայց քառորդ եզրափակչում պարտություն կրեց ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևից:
79 կգ քաշային կարգում էլ Հայաստանը ներկայացնող Գրիգոր Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց ռումինացի Օմարասխաբ Նաժմուդինովին:
Մինչև 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Վաղինակ Մաթևոսյանը: Մեր մարզիկը նույնպես 1/8 եզրափակչում պարտություն կրեց՝ 0:7 հաշվով զիջելով Անդրեյ Դուկովին:
97 կգ քաշային կարգում էլ Սարգիս Հովսեփյանը 1/8 եզրափակչում մրցել է գերմանացի Գենադի Սուդինովիչի հետ ու կրկին պարտություն կրել:
Ըմբշամարտի Եվորպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 8-14-ը:
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնի ադրբեջանցի ըմբիշի հետ
- Ըմբշամարտի ԵԱ. Դավիթ Սաֆարյանը քառորդ եզրափակչում է
- Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը պարտվեց 1/8 եզրափակչում
- Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան