Լեհաստանում ուսուցիչները սկսել են անժամկետ գործադուլ
Լեհ ուսուցիչները հայտարարել են անժամկետ գործադուլ, վտանգված են դպրոցական քննությունները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այսօր երկրի շատ դպրոցներում ուսուցիչները դուրս չեն եկել աշխատանքի։ Ավելի վաղ անցկացված հանրաքվեի արդյունքները վկայում են, որ գործադուլին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել դպրոցների 79 տոկոսի ուսուցիչները։
Ուսուցիչների հիմնական պահանջն է ամսական աշխատավարձի բարձրացում։ Կառավարությունը մի քանի շաբաթ բանակցություններ էր վարում ուսուցիչների արհմիությունների հետ։ Կառավարությունը տարբեր տարբերակներ է առաջարկել ուսուցիչների աշխաավարձի բարձրացման համար, սակայն ամենամեծ արհմիությունները չեն համաձայնվել կառավարության պայմաններին, որոշվել է սկսել գործադուլ։
Վարշավայում ավելի քան 200 հազար երեխա կարող է իր վրա զգալ գործադուլի ազդեցությունը։ Ակնկալվում է, որ այսօր ամբողջությամբ կփակվեն ավելի քան 150 մանկապարտեզ, 100 նախակրթական, 30 ավագ դպրոց։
Իրավիճակը բարդ է, քանի որ մի քանի օրից սկսվելու են դպրոցական քննությունները։ Դրա հետ կապված ամբողջ երկրում փնրում են ուսուցիչների, ովքեր պատրաստ են աշխատել քննությունների օրերին։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին