2018թ.-ին Հայաստանը ՄԻԵԴ վճիռներով փոխհատուցել է մոտ 200 հազար եվրո
Եվրոպայի խորհուրդը հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների իրականացման վերաբերյալ զեկույց, թե ինչպես են 10-ամյա բարեփոխումները հստակ արդյունքներ տվել։ ԵԽ նախարարների կոմիտեի տարեկան զեկույցում նշվում է, որ Ստրասբուրգի դատարանի վճիռների կատարումն ակնհայտորեն բարելավվել է։
2010թ.-ից սկսած բարեփոխումները հանգեցրել է 2073 գործերի փակմանը, ինչպես նաև 6796 կրկնվող գործերի փակմանը վերջին 2 տարիներին՝ նախարարների կոմիտեի կողմից։ 2018թ.-ին ամենաշատ փակված գործերը եղել են Ռուսաստանի՝ 385, Թուրքիայի՝ 372, և Ուկրաինայի՝ 318, վերաբերյալ։
«ՄԻԵԴ վճիռները բարելավել են մարդկանց կյանքը ողջ մայրցամաքով ամենատարբեր ձևերով, սակայն դրանք քիչ արժեք ունեն, եթե գործնականում չեն կիրառվում»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
ԵԽ-ն նշում է, որ Հայաստանը կարևոր բարելավում է կատարել 2018թ.-ին տրված ՄԻԵԴ վճիռների արդարացի բավարարումների հետ կապված։
Հայաստանի վերաբերյալ առկախված գործերի թիվը 36 է, որը 20 տոկոսով աճ է գրանցել 2017թ.-ի համեմատ։ Տարվա ընթացքում փակված գործերը եղել է 9-ը, ինչը 2 անգամ ավելի է 2017թ.-ի 4-ի համեմատ։
2018թ.-ին Հայաստանը որպես ՄԻԵԴ վճիռների արդարացի փոխհատուցում տվել է 195,940 եվրո, ինչը մոտ 90 հազար եվրոյով ավելի է, քան 2017թ.-ին էր՝ 106,665 եվրո։