Սաակաշվիլին պահանջել է Պորոշենկոյից վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պահանջել է, որպեսզի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն վերադարձնի ուկրաինական անձնագիրը նախքան նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին Սաակաշվիլին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Դուք ասում եք, որ փոխվել եք, ուզում եք ապրել օրենքով։ Ահա ձեզ պարզ թեստ, որ, իրոք, այդպես է։ Գրեթե երկու տարի առաջ օգտվելով այն հանգամանքից, որ ես չեմ եղել երկրում, զրկել եք ինձ քաղաքացիությունից։ Դուք ինձ զրկել եք քաղաքացիությունից՝ խախտելով ուկրաինական օրենսդրությունը, միջազգային նորմերը, որովհետև չի կարելի զրկել մարդուն քաղաքացիությունից, որը չունի այլ երկրի քաղաքացիություն։ Մի պարզ հարց ձեզ. դժվա՞ր է վերականգնել օրինականությունը, վերադարձնել ինձ իմ ուկրաինական անձնագիրն ու ինձ թողնել Ուկրաինա»,- Ֆեյսբուքում տեղադրված տեսաուղերձում ասել է Սաակաշվիլին։
Նա նշել է, որ 24 ժամ չի տա Պորոշենկոյին, Ուկրաինայի նախագահը «բավական ժամանակ ունի մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը օրենքով և միջազգային նորմերով վարվելու համար»։
Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 31-ին։ ԿԸՀ տվյալներով, թեկնածուներից որևէ մեկն առաջին փուլում չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ քանակի ձայն։ Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մարտի 21-ին։ Մասնակցելու է առաջին փուլի առաջատարներ Զելենսկին և Պորոշենկոն։
Հարակից հրապարակումներ`
- Ե՞րբ Սաակաշվիլին կվերադառնա Ուկրաինա
- Սաակաշվիլին բացատրել է, թե ինչու էր 2008-ին ծամում փողկապը
- Սաակաշվիլու վերադարձը Ուկրաինա սպառնում է քաոսով. Ռադայի փոխխոսնակ
- Սաակաշվիլիի ԴՆԹ թեստը պարզել է՝ նա 99 տոկոս վրացի է
- Սաակաշվիլին որոշել է Վրաստանում իշխանափոխություն անել արտագաղթածների միջոցով
- Սաակաշվիլին սպառնացել է 72 ժամում Վրաստանում փոխել իշխանությունը
- Սաակաշվիլին աջակցել է Տիմոշենկոյին
- Սաակաշվիլին իր հայրենակիցներին կոչ է արել օրինակ վերցնել հայերից