Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների մասին, որի հետ նա շփվել է ոչ միայն նեղ կազմով, նաև առանձին հանդիպում են ունեցել։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Պուտինը նշել է, որ Էրդողանի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող գերակա խնդիրները։
Բացելով Ռուս-թուրքական խորհրդի նիստը, Պուտինը նշել է, որ նեղ կազմով բանակցությունների ընթացքում, այնուհետև դեմ առ դեմ հանդիպմանը կողմերը «մի քիչ խոսել են», քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը, երկկողմ համագործակցության պայմանների ամրապնդմանը վերաբերող հացեր։
Էրդողանի հետ Ռուսաստան են մեկնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ։