«Սպայկա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց են
«Սպայկա» ընկերության աշխատակիցները ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրից տեղափոխվել ու բողոքի ակցիան շարունակում են կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ՝ վանկարկելով «պահանջում ենք Նիկոլին», «պահանջում ենք Նիկոլին»։
Ընկերության աշխատակիցները պնդում են՝ Դավիթ Ղազարյանը պետք է լինի ազատության մեջ, նրանք Ղազարյանին համեմատեցին 2 հազար մարդու կյանքը փրկած մարդու հետ։
«Մեր պահանջը շատ պարզ է, այն ուղարկվել է վարչապետին»,-ասաց ընկերության փոխտնօրենն ու հորդորեց, իրենց հայտարարությունները չքաղաքականացնեն, չմանիպուլացնեն։
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանավորվեց։ Նրան ՊԵԿ-ն ապրիլի 4-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՊԵԿ-ի տվյալով, պետական բյուջե չի վճարվել «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:
Հարակից հրապարակումներ`
- Պետք չէ դադարեցնել արտահանումը, դա մեծ վնաս կբերի. Ծառուկյանը՝ «Սպայկայի» մասին
- Սպայկա. Պահանջելու ենք պատասխանատվության ենթարկել այս վայրագության հեղինակներին
- «Սպայկա»-ի տնօրենը կկալանավորվի. Աշխատակիցները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում
- «Սպայկա». ՊԵԿ-ն օգտագործում է կալանքը` անձին վախեցնելու և գումար գանձելու համար
- ՊԵԿ. «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ
- «Սպայկա»-ի տնօրեն. Շոկի մեջ եմ
- ՊԵԿ. «Սպայկա»-ի տնօրենի համար կալանավորման միջնորդություն է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին