Հնդկաստանում վերականգնվել է 300 տարվա հայկական ցուցանակը
Վերջերս Հնդկաստանի Սայդապետ քաղաքում վերականգնվել է հայկական 300 տարեկան ցուցանակը, այս մասին տեղեկանում ենք The Times of India-ն։
Ցուցանակը, որը հիշատակում է 1726թ.-ի Մարմալոնգ կամուրջի կառուցումը Այդար գետի երկայնքով՝ հայ վաճառական, Մադրասում հայ համայնքի առաջնորդ Կոյա Պետրոս Ոսկանի կողմից, հայտնվել էր գետնի տակ։ Սակայն այժմ, Հայաստանի հյուպատոսարանը, քաղաքի ղեկավարության հետ համատեղ ջանքերով, կարողացել է վերականգնել այն իր նախնական տեղում։
«Փետրվարին հայերից կազմված 20 խումբ այցելել է քաղաք ու տեսել ցուցանակը»,-ասել է Չեննայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Շիվկումար Իշվարան ու նշել, որ ցուցանակը գրեթե անցել էր գետնի տակ։
Նախորդ շաբաթ արդեն ցուցանակը վերականգնվել է՝ վերամբարձ կռունկի միջոցով։ Նշվում է, որ ցուցանակը պաշտոնապես կբացվի մայիսի ընտրություններից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան