Beeline-ը վերագործարկել է երկու փաթեթ մարզերի բնակիչների համար
Beeline-ը վերագործարկել է «Մարզային 5500» և «Մարզային 3500» ծառայությունների փաթեթները, որոնք հասանելի են Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար։ Առաջարկները ներառում են կապի ծառայություններ և սարք՝ այդ ծառայություններից հարմարավետ օգտվելու համար՝ 4G մոդեմ, մինչև 70 ԳԲ շարժական ինտերնետ, SMS, BeeTV բջջային հեռուստատեսություն և նվեր՝ երկու SIM քարտ։
«Մարզային 5500» և «Մարզային 3500» փաթեթների ամսական բաժանորդավճարը կազմում է համապատասխանաբար 5500 և 3500 դրամ։ Բջջային ինտերնետի չօգտագործված ծավալը փոխանցվում է հաջորդ ամսվան։ Ծառայությունների փաթեթները հասանելի են 18 ամսվա բաժանորդագրությամբ։ Առաջարկները գործում են մինչև 2019 թ․ օգոստոսի 31-ը։
«Beeline-ը շարունակում է աշխատել՝ հաճախորդների համար ծառայությունները առավել պարզ և հարմար դարձնելու ուղղությամբ, հատկապես այն վայրերում, որտեղ գերարագ ֆիքսված ինտերնետի հասանելիությունը սահմանափակ է։ Նոր առաջարկում հաճախորդների համար ներառված է ձայնային ծառայություններից ու ինտերնետից օգտվելու համար անհրաժեշտ ամեն բան», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Առաջարկի շրջանակում բոլոր ծառայությունների համար կարելի է վճարել հիմնական բջջային համարից։ Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ընկերության կայքում՝ կորպորատիվ բաժանորդների համար բաժնում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ում Xiaomi Redmi 6A սմարթֆոննեն ավելի մատչելի են դարձել
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար
- Beeline-ն առաջարկում է սիրելիի համար նվեր շահել
- Beeline Ստարտափ Ինկուբատորն արդեն գործում է նոր ձևաչափով
- Beeline-ը գերազանցել է մեկ միլիոն բաժանորդների շեմը
- Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Beeline-ի գրասենյակում բաժանորդներին հերթական անակնկալն էր սպասում
- Beeline-ը նոր լրացուցիչ հնարավորություններ է գործարկել կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Առաջնորդության դպրոցի ուսանողների համար
- Beeline-ն անցկացնում է Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան