Բրյուսելը կասեցնում է 5G համակարգի ներդրումը՝ առողջական մտավախություններից ելնելով
Բելգիայի կառավարությունը հայտարարել է 5G համակարգի ներդրման կասեցման մասին՝ հաշվի առնելով դրա առողջական հետևանքները։ Այս մասին հայտարարել է Բելգիայի կառավարության Տնային, կյանքի որակի, շրջական միջավայրի ու էներգիայի հարցերով նախարար Սելին Ֆրեմոն։ Այս մասին հայտնում է Collective Evolution-ը։
«Ես չեմ կարող ողջունել նման տեխնոլոգիան, եթե ճառագայթման ստանդարտները, որոնք պետք է պաշտպանեն քաղաքացիներին, չեն հարգվում, լինի 5G, թե ոչ: Բրյուսելի ժողովուրդը ծովախոզուկ չէ, որոնց առողջությունը ես կարող եմ վաճառել օգուտի դիմաց: Մենք ոչինչ չենք կարող թողնել կասկածի տակ»,-ասել է Սելին Ֆրեմոնը։
Նախարարը նշել է, որ 5G պիլոտային ծրագիրը չի համապատասխանում Բելգիայի ճառագայթային անվտանգության ստանդարտներին ու ինքը չի պատրաստվում բացառություն անել։