Սասուն Միքայելյանը միաձայն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ
Երկրապահ կամավորականների միության` ապրիլի 7-ին գումարված 12-րդ արտահերթ համագումարում միաձայն վարչության նախագահ ընտրվեց «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։
«Երդվում եմ մեր եռադրոշով՝ ծառայել եմ, ծառայելու եմ և կծառայեմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և իմ ժողովրդին»,- ընտրվելուց հետո, արդեն որպես կառույցի վարչության ընտրված նախագահ՝ ասաց Սասուն Միքայելյանը։
Նա նշեց, որ հասկանում է՝ ինչպիսի մեծ պատիվ ու պատասխանատվություն է իր համար ԵԿՄ նախագահ լինելը։ «Վազգենի հոգին երևի կա իմ թեկնածության մեջ։ Երբեք չկասկածեք, ես պաշտպանելու եմ բոլորիս պատիվը»,- ասաց նա։
Սասուն Միքայելյանը նշեց նաև, որ բնականաբար, կլինեն որոշ դժգոհություններ, սակայն, ըստ նրա, ունեն գերնպատակ՝ վերադարձնել իրենց պատիվը, գալ ակունքներին, ծառայել Արցախի, Հայաստանի ժողովրդի հզորացմանը։
Համագումարին նաև որոշվեց կրճատել վարչության կազմը՝ 186-ից դարձնել 25:
Հարակից հրապարակումներ`
- «Տղերք, իմ աչքերը ձեզ վրա են». Արամ Սարգսյանը հիշեց եղբոր խոսքերը
- Պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղության օրակարգով. Նիկոլ Փաշինյան
- Երկրապահը կարող է և պարտավոր է վերադառնալ իր ակունքներին. Սասուն Միքայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին