Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը
Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ։
Օրակարգում ընդգրկված հարցերն են՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ արտահերթ նիստի օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը պետք է կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում: Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է երեքական ժամ:
Հարակից հրապարակումներ`
- Հոնքն ուղղելու փոխարեն հանեցին աչքը. Պիպոյան
- Փաշինյան. Քաղաքացու օրվա հետ կապված քննադատություն կա, հա՞
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան