«Մեզ համար մութ է». Ծառուկյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
«Դա մեզ համար մութ է, տարբեր հայտարարություններ արեցին՝ Ադրբեջանն առանձին, մեր վարչապետն՝ առանձին, բայց դրա համար մենք հրավերք ենք կազմակերպել վարչապետին, որ խորհրդարանում փակ հանդիպում ունենանք, ու հրավիրելու ենք Արցախի մեր պատգամավոր ընկերներին, որ այդ հարց ու պատասխանը մեզ համար հասկանալի լինի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
Ինչ վերաբերում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե ով Արցախը համարում է մարզ, կարող է ընդհանրապես Արցախ չգնալ, Ծառուկյանը ասաց. «Լրիվ ճիշտ է, ես ընդունում եմ այդ հայտարարությունը: Գիտեք, 25 տարի Արցախը առանձին պետություն է, ունի իր ԱԺ նախագահը, իր ծրագիրն ու գործունեությունը, ու մեր ժողովրդի հիմնական պայքարը անկախ պետության համար է եղել»:
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղության օրակարգով. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանի հետ խոսելուց հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
- Արամ Սարգսյանը՝ Ալիևի հաշվարկի մասին
- Փաշինյան-Ալիև հանդիպումից հավելյալ տեղեկատվության անհրաժեշտություն կա. Տոնոյան
- Մարկարովը Փաշինյան-Ալիև հանդիպման դրական ու բացասական կողմերի մասին