Վրաստանը կսկսի էլեկտրամոբիլներ արտադրել
Վրաստանի Քութայիսի քաղաքում կկառուցվի գործարան, որտեղ կարտադրվեն էլեկտրամոբիլներ: «Գրուզիա-օնլայն»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ մեր տարածաշրջանում առաջինը Վրաստանը կսկսի Էլեկտրամոբիլների արտադրությունը: «Չանգան» ընկերությունը, որը համարվում է այդ արտադրության խոշոր ընկերություններից ու որի գործընկերներն են այնպիսի գիգանտ ընկերություններ, ինչպիսիք են Volvo-ն, Volkswagen-ը և Ford-ը, որոշել է հենց Վրաստանում կառուցել գործարան, և արդեն 2020-ից կարող ենք շուկա արտահանել էլեկտրամոբիլներ»,-ասել է նա:
Վարչապետի խոսքով, նախատեսվում է տարեկան արտադրել 40 000 ավտոմեքենա, որից 50 տոկոսն արտահանվելու է ԵՄ երկրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում