Ծառուկյանը՝ հեղափոխությունից հետո իր կյանքում և երկրում տեղի ունեցած փոփոխությունների մասին
«Ոչ մի բան չի փոխվել, ոնց կա, նույն սկզբունքով աշխատելու են»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով գազալցակայաններում սեղմված գազը կգ-ով վաճառելուն:
Նա նշեց, որ դա ավելի օգուտ է վարորդների համար, և գազի գինը չի փոխվելու՝ լինի կիլոգրամ, թե խմ:
«Ընդհանրապես ես ամեն ինչ անում եմ, որ որևէ խոչընդոտ չլինի։ Ասում են՝ Ծառուկյանը միջամտում է, խանգարում է, գիտեք՝ առաջին օրվանից Ծառուկյանը կողմնակից է եղել հեղափոխությանը և ժողովրդի թեկնածուին, մենք դա պահում, պահպանում ենք, այնպես որ, չկա մի դեպք, որ Ծառուկյանն իր խոսքից հետ կանգնի և թաքուն քայլ կատարի»,- ասաց նա:
Լրագրողները նաև հետաքրքրեցին՝ կողմ է ՀՀ քաղաքացու օր սահմանելուն, ԲՀԿ առաջնորդ ասաց. «Իրենք ասացին՝ քաղաքացու օր, մենք ասացինք՝ 366 օր դա քաղաքացու օր է: Եթե հիշատակի օր էին ուզում, կարող էին ապրիլի 2-ը ընտրել, որը ապրիլյան պատերազմի օրն է, հարյուրից ավելի զոհ ենք տվել: Նրանց ծնողների, պատմության համար այդ օրը հիշատակվեր»:
Ըստ նրա՝ եթե քաղաքացու օր են սահմանում, կարելի էր մեկ կամ երկու տարի աշխատելուց հետո օրացույցում «Քաղաքացու օր» ավելացնել:
«Բայց ամենակարևորը մենք կողմ ենք քաղաքացու օրվա կապակցությամբ, ցանկացած օր»,- հավելեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ տնտեսական հեղափոխության մեջ բավականին անելիքներ ունեն դուխով գործարարները, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրեն դուխով գործարար չի համարում:
Իսկ ինչպիսի՞ գործարար է իրեն համարում հարցին, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Սովորական: Այսինքն՝ ես գործարար չեմ, ես սեփականատեր եմ»:
Հարցին՝ թե ի՞նչ է փոխվել հեղափոությունից մեկ տարի անց, Գագիկ Ծառուկյանն ասաց՝ այսօր հիմնական հեղափոխությունը խոստումների հեղափոխություն է: Նրա խոսքով՝ պետք է իրականացվի այն, ինչ ժողովուրդը լսում էր հեղափոխության ժամանակ, այսինքն՝ մարդիկ սպասում են, որ ավելի լավ պետք է ապրեն, կյանքը բարեկեցիկ կդառն. «Դրա համար հեղափոխությունից հետո անհրաժեշտ էր տնտեսական հեղափոխություն, որ ժողովրդի ժպիտն ու փայլը պահպանվի»:
Նա նաև նշեց, որ տնտեսական հեղափոխության համար իրենք ներկայացրել են իրենց ծրագիրը և առանց դրա հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն անել. «Իմ ուզածն այն է, որ երկրում բան փոխվի, ժողովրդի վիճակը լավանա, որ մասնագետները վերադառնան, բայց դրա համար պետք է պայմաններ ստեղծել, ներդրումներ անել»:
Հարցին, թե իր կյանքը փոխվե՞լ է հեղափոխությունից հետո, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ես ոնց ապրել եմ, նենց ապրում եմ, ինչ էլ փոխվի-չփոխվի, ես կամ, եղել եմ, կմնամ, որովհետև իմ պահվածքը, աշխատանքը, մաքրությունը ու նվիրվածությունը ոչ մի բան չի փոխում»:
Հարակից հրապարակումներ`
- Պետք չէ դադարեցնել արտահանումը, դա մեծ վնաս կբերի. Ծառուկյանը՝ «Սպայկայի» մասին
- «Մեզ համար մութ է». Ծառուկյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան