Էրդողանը Պուտինի հետ կքննարկի Սիրիայում նոր ռազմական գործողությունների հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 8-ին Ռուսաստան կատարելիք այցից առաջ զրուցել է լրագրողների հետ։ Զրույցի ընթացքում նա անդրադարձել է այն հարցերին, որոնք պատրաստվում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանն ասել է, որ ի թիվս բազմաթիվ հարցերի, Պուտինի հետ քննարկվելու է նաև Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի բանակի կողմից ռազմական գործողությունններ սկսելու հնարավորությունը։
Ինչպես հայտնի է, թուրքական կողմն արդեն տևական ժամանակ պատրաստվում է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում, ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ։
Ծրագրված է, որ Էրդողանը պետք է նաև մասնակցի Մոսկվայում տեղի ունենալիք ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին։
Նկատենք, որ Պուտինը և Էրդողանը 2019 թվականին հանդիպում են արդեն 3-րդ անգամ: Առաջին հանդիպումը եղել էր փետրվարի 14-ին Սոչիում գումարված Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ գագաթնաժողովի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում