ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ «Սպայկայի» տնօրենի կալանավորման առնչությամբ
«Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման հետ կապված իրադարձությունները գտնվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Պաշտպանի որոշմամբ սկսված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկելու նպատակով: Համապատասխան գրություն կհասցեագրվի Պետական եկամուտների կոմիտե:
ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այց կկատարվի նաև քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ‹‹Սպայկա›› ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանավորվել է այսօր։ Նրան ՊԵԿ-ն ապրիլի 4-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: ՊԵԿ-ի տվյալով, պետական բյուջե չի վճարվել «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:
Հարակից հրապարակումներ`
- «Սպայկա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց են
- Սպայկա. Պահանջելու ենք պատասխանատվության ենթարկել այս վայրագության հեղինակներին
- «Սպայկա»-ի տնօրենը կկալանավորվի. Աշխատակիցները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում
- «Սպայկա». ՊԵԿ-ն օգտագործում է կալանքը` անձին վախեցնելու և գումար գանձելու համար
- ՊԵԿ. «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ
- Դավիթ Ղազարյան. «Սպայկա»-ն պատրաստ չէ մթերումների
- «Սպայկա»-ի տնօրեն. Շոկի մեջ եմ
- ՊԵԿ. «Սպայկա»-ի տնօրենի համար կալանավորման միջնորդություն է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան