Պլյուշենկոյի որդուն արգելել են ելույթ ունենալ Մայքլ Ջեքսոնի երաժշտության ներքո
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշենկոյի և պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի վեցամյա որդուն արգելվել է Եվրոպայում և Ասիայում ելույթ ունենալ Մայքլ Ջեքսոնի երաժշտության ներքո։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
2019 թվականի հունվարին ներկայացվեց փոփ երգիչ Մայք Ջեքսոնի մասին պատմող «Լքելով Նևերլենդը» վավերագրական ֆիլմը, որտեղ Ջեքսոնը մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեջ: Ֆիլմում Ջեյմս Սեյֆչակի և Ուեյդ Ռոբսոնի հիշողություններն են: Նրանք փոփ արքային ներկայացնում են որպես պեդոֆիլի:
Յանա Ռուդկովսկայան միաժամանակ նշել է, որ Ռուսաստանում որդուն՝ Ալեքսանդրին թույլատրվում է ներկայացնել այդ ծրագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Մայքլ Ջեքսոնին նվիրված փառատոնի սցենարը սկանդալից հետո փոխվել է
- Louis Vuitton-ը ներողություն է խնդրել Մայքլ Ջեքսոնին նվիրված հավաքածուի համար
- Դրեյքը հրաժարվել է Մայքլ Ջեքսոնի հետ համատեղ երգից
- Լոնդոնում ապամոնտաժել են Մայքլ Ջեքսոնի արձանը
- Կանադական երեք ռադիոկայան հրաժարվել են Մայքլ Ջեքսոնի երգերից
- Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլար է պահանջում հեռուստաալիքից