«Մուննաթ գալը, թե բա՝ մեզ սխալ եք հասկացել, ավելի հեշտ ա». Աշոտ Ասատրյան
«Ես արդեն ալերգիա ունեմ «խոսքը կոնտեքստից կտրած է» արտահայտությունից։ Լավ, հասկանալի է, որ ոչ Աննա Հակոբյանը, ոչ մեկ այլ պաշտոնյա իրականում չեն ցանկացել արտահայել մտքեր, որոնք շատ դեպքերում իրոք կոնտեքստից կտրվում ու այլ կերպ են մեկնաբանվում։
Այս ամենը եթե մի քիչ երկար ես ուսումնասիրում շատ հստակ ընդգծվում է, թե կոնկրետ նախադասության մեջ օգտագործված արտահայտությունը ինչ է իրենից ներկայացնում։
Հա բայց ինչքա՞ն կարելիա հարմարվել ձեր անկապ ու խառը տեքստերին, ինչքա՞ն կարելիա փորձել 7 անգամ լսել ձեր հայտարարությունները, որպեսզի վերջնականապես պարզ դառնա, թե կոնկրետ այս բառը ասելուց ինչ եք նկատի ունեցել։
Լավ, ձեր տեքստերը գրելուց, կարդալուց առաջ, մի հատ աչքի տակով չեք անցկացնում չեք փորձում հասկանալ, թե կոնկրետ թեմաների շուրջ ինչ բառեր կամ արտահայտություններ չի կարելի օգտագործել։ Թե ժողովրդի վրա մուննաթ գալը, թե բա՝ մեզ սխալ եք հասկացել, ավելի հեշտա։ Սխալ ոչ մեկ էլ չի հասկանում, ոնց ասում կամ արտահայտվում եք տենց էլ հասկանում են։ Բարի եղեք , հարգեք ձեզ լսողներին ու խոսելուց առաջ մի քանի անգամ տեքստը աչքի տակով անցկացրեք։
Իսկ մինչև դա, ասեմ իմանաք, որ դեռ ինչքան կարողանան կտրտելու են խոսքերը ու ինչպես ցանկանան ներկայացնեն, որովհետև դուք դրանք հենց այդպես նվիրում եք իրենց։ Հոգնեցինք էլի ձեր կոնտեքստներից»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Աշոտ Ասատրյանը։