Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. մրցումների ժամանակացույց
Բաթումիում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի կանանց և տղամարդկանց ընտրանիներն ապրիլի 8-ից կմտնեն պայքարի մեջ:
Արդեն հայտնի է մեր մարզիկների մրցումների ժամանակացույցը:
Ապրիլի 8 - 59 կգ քաշային Իզաբելա Յայլյան (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):
Ապրիլի 9 - 73 կգ քաշային Արմեն Գրիգորյան (Երևանի ժամանակով՝ 20:30):
Ապրիլի 10 - 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյան և Ռաֆիկ Հարությունյան (Երևանի ժամանակով՝ 20:30):
Ապրիլի 11 - 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյան և Դավիթ Հովհաննիսյան (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):
Ապրիլի 12 - 87 կգ քաշային Տաթև Հակոբյան (մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին):
Ապրիլի 13 - +87 կգ քաշային Արփինե Դալալյան (Երևանի ժամանակով՝ 15:00-ին),
102 կգ քաշային Արսեն Մարտիրոսյան և Սամվել Գասպարյան (Երևանի ժամանակով՝ 9:00-ին)
109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյան (Երևանի ժամանակով՝ 12:00-ին)
Գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան