Կարծախի լճի մոտ կկառուցվեն էկո-տուրիստական քոթեջներ
Ջավախքի ազգային պարկի տարածքում, Կարծախի լճից ոչ հեռու, կկառուցվի երկու նոր էկո-տուրիստական քոթեջ:Jnews-ի հաղորդմամբ, էկո-տուրիստական քոթեջներն այցելուներին նոր հնարավորություն կտա տեղակայվել պարկի տարածքում: Այս ենթակառուցվածքի զարգացումը զգալիորեն կբարձրացնի Ջավախքի զբոսաշրջային ներուժը և գրավչությունը:
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 113 772 լարի, որից 73 950 լարին հանդիսանում է ENPARD ծրագրի շրջանակներում «Մերսի Կոր»-ի կողմից հատկացված նպատակային դրամաշնորհը, իսկ համաֆինանսավորման մնացած 39 820 լարին ներդրվելու է «Կովկասի բնության հիմնադրամի» աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում