Վախթանգ Կիկիաբիձեն չի մասնակցի ընկերոջ՝ Գեորգի Դանելիայի հուղարկավորությանը
Վրացի հայտնի դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն ներկա չի լինի ընկերոջ՝ ԽՍՀՄ կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի հուղարկավորությանը։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Կինոռժիսորի հուղարկավորությունը տեղի կուեննան ապրիլի 9-ին:
«Ես չեմ կարող մասնակցել, քանի որ հիվանդանոցում եմ»,- ասել է Կիկաբիեձեն:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ դիալիզ է ստանում:
Վախթանգ Կիկաբիձեն ու Գեորգի Դանելիան մտերիմ են եղել, նրանց մտերմությունը տասնամյակների պատմություն ունի: Եւ Կիկաբիջեն այսօր ծանր է տանում ռեժիսորի մահը: «Ինձ համար շատ տխուր է խոսել: Ես երեկ ամբողջ գիշեր կնոջ պես լաց եմ եղել: Երկնային արքայություն նրան: Ես անձամբ երբեք չեմ մոռանա նրան, որովհետև նա ինձ մեծ արտիստ դարձրեց:Դա լրիվ Գիյան է արել: Ես վաստակ չունեմ դրանում»,- ասել է Կիկաբիձեն:
Նշենք, որ դերասանը նկարահանվել է Գեորգի Դանելիանի «Մի վշտանա», «Միմինո» ֆիլմերում՝ գլխավոր դերերում:
Վրացական ծագմամբ խորհրդային ու ռուս դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր ռեժիսոր Գեորգի Դանելիան մահացել է ապրիլի 4-ին, Մոսկվայում: Փետրվարին ռեժիսորը հոսպիտալացվել էր թոքաբորբով։ Նրա վիճակը կայուն ծանր էր, նրան մտցրել էին արհեստական կոմայի մեջ։