Առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ քաղաքացու օր նշելու մասին օրենքի նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ քաղաքացու օր:
Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ ԼՀԿ-ն որոշել է բաց թողնել այս հարցի քվեարկությունը։
Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ՝ 3 , ձեռնպահ՝ 5:
Ըստ նախագծի՝ օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով:
Այսպիսով, եթե մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ աշխատանքային օրերն արդեն իսկ շատ են. Զեյնալյան
- Կողմ չեմ, որ ամբողջ աշխարհում «Անասնաբույժի օրը» մեզ մոտ նշվի որպես «Քաղաքացու օր». Պիպոյան
- Փաշինյան. Քաղաքացու օրվա հետ կապված քննադատություն կա, հա՞
- Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր