Հովհաննես Գաբուզյանը հաղթել է ադրբեջանցուն ու դարձել չեմպիոն
Հայաստանի 2017 թվականի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն անվճար հիմունքներով և ամբողջական կրթաթոշակով սովորում է ԱՄՆ Թեքսաս նահանգի Ռիո Գրանդ Վելլի համալսարան: Մեր գրոսմայստերը ընդգրկվել է նաև համալսարանի շախմատի թիմի կազմում:
Երեկ Գրանդ Վելլիի թիմը երկրորդ անգամ անընդմեջ դարձել է ԱՄՆ ուսանողական թիմային առաջնության չեմպիոն:
Երեկ կայացած եզրափակչում Գաբուզյանի թիմը 2.5-1.5 հաշվով հաղթանակ տոնեց ուսանողական առաջնության 6-ակի չեմպիոն Վեբստերի համալսարանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Թիմի համար հաղթական միավորը վաստակեց Հովհաննես Գաբուզյանը, ով առավելության հասավ Վեբսթերի համալսարանի ուսանող, Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Վասիֆ Դուրաբեյլիի նկատմամբ: Մյուս երեք պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ:
Բացի Գաբուզյանից թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Վլադիմիր Բելոուսը, Անդրեյ Ստուկոպինը և Կամիլ Դրագունը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Գաբուզյանի թիմը ևս նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա