Հայրենիքի ընկալումը տրվում է ի վերուստ. Ղազինյան
Երևանի պետական համալսարանի շրջանավարտ, ԵՊՀ նախկին դասախոս Արթուր Ղազինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան հերոսամարտին իրենց կյանքը տված հերոս-հայորդիներից լավ ոչ ոք չգիտի, թե հանուն ինչի են նրանք զոհել իրենց կյանքը։
Որևէ մեկը, անկախ իր զբաղեցրած դիրքից և պաշտոնից, իրավունք չունի նսեմացնել ու արժեզրկել պատերազմում ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ իրենց կյանքը զոհաբերած հերոսների անձնազոհությունը։
Հայրենիքի ընկալումը տրվում է ի վերուստ, Հայրենիքը սիրում են առանց ավելորդ բացատրությունների ու հիմնավորումների, իսկ հանուն Հայրենիքի նահատակվելու ուժը տրվում է ՄԻԱՅՆ հոգով և էությամբ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»։