Փաշինյան. Չեմ կարծում, թե որևէ ընկերություն կարող է Հայաստանի քաղաքացու, կառավարության հետ շանտաժով խոսել
«Ես չեմ կարծում, թե որևէ ընկերություն կարող է Հայաստանի քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ շանտաժով խոսել, դա շատ վատ գործելակերպ է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե մտահոգություններ կան, որ «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման պատճառով մթերումը կարող է տուժել։
«Այսինքն՝ ցանկացած ընկերություն էլ կարող է ասի՝ ա՛յ, հարկեր եք ուզում մեզանից, ուզում եք մենք հարկ վճարենք կամ չվճարված հարկերը վճարենք, ուրեմն մենք գյուղացու նկատմամբ էս կանենք, էն կանենք։ Դա ի՞նչ խոսակցության ձև է»,- նշեց Ն. Փաշինյանը։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Նրան ՊԵԿ-ն ապրիլի 4-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: ՊԵԿ-ի տվյալով, պետական բյուջե չի վճարվել «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հար
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ «Սպայկայի» տնօրենի կալանավորման առնչությամբ
- «Սպայկա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց են
- Պետք չէ դադարեցնել արտահանումը, դա մեծ վնաս կբերի. Ծառուկյանը՝ «Սպայկայի» մասին
- Սպայկա. Պահանջելու ենք պատասխանատվության ենթարկել այս վայրագության հեղինակներին
- «Սպայկա»-ի տնօրենը կկալանավորվի. Աշխատակիցները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում
- «Սպայկա». ՊԵԿ-ն օգտագործում է կալանքը` անձին վախեցնելու և գումար գանձելու համար
- ՊԵԿ. «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ
- Դավիթ Ղազարյան. «Սպայկա»-ն պատրաստ չէ մթերումների
- «Սպայկա»-ի տնօրեն. Շոկի մեջ եմ
- ՊԵԿ. «Սպայկա»-ի տնօրենի համար կալանավորման միջնորդություն է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան