«Սպայկա»-ի տնօրենը կկալանավորվի. Աշխատակիցները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը կկալանավորվի։ ՊԵԿ-ի ներկայացրած միջնորդությունն այսօր ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց։
Դատարանի դիմաց հավաքված են ընկերության բազմաթիվ աշխատակիցներ՝ «Ամոթ ՊԵԿ-ին», «Մենք Սպայկա ենք», «Մենք ենք Դավիթ Ղազարյանը» գրություններով ցուցապաստառներով։ Նրանք պահանջում են, որ իրենց հետ հանդիպման գա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հակառակ դեպքում սպառնում են փակել ճանապարհները։
«Մենք այստեղ կմնանք այնքան, մինչև մեր հարցերի պատասխանը կտա վարչապետը, մենք նրան ենք համարում նոր Հայաստանի երաշխիքը։ Այսօր քայքայվում են նոր Հայաստանի հիմքերը»,-հայտարարեց աշխատակիցներից մեկը։
Ընկերության տնօրինության ներկայացուցիչն ասաց, բողոքարկելու են դատարանի որոշումը, կոչ արեց աշխատակիցներին միասնական լինել, քանի որ արդարությունը վերաբերում է բոլորին, այդ թվում մյուս գործարարներին։
«Սա միայն Դավիթ Ղազարյանի հարցը չի, կոտրում են մեր երկրի տնտեսական ողնաշարը, չեն գալու այստեղ գործարարներ, չեն բերելու ներդրումներ, չե՞ք հասկանում»,-ասաց Բաղդասարյանը։
Աշխատակիցները վանկարկում են «ազատություն»։
Ակցիայի մասնակիցներին հայտնեցին՝ Դավիթ Ղազարյանը խնդրել է ցանկացած դեպքում շարունակել աշխատանքը:
Աշխատակիցներն ընդգծեցին, որ բողոքի ակցիան ինքնաբուխ է, չկան կազմակերպիչներ, իրենց հետագա գործողությունները լինելու են օրենքի շրջանակում, չեն զիջելու երկար ու բարդ պայքարում:
Հարակից հրապարակումներ`
- «Սպայկա». ՊԵԿ-ն օգտագործում է կալանքը` անձին վախեցնելու և գումար գանձելու համար
- ՊԵԿ. «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ
- ՊԵԿ. «Սպայկա»-ի տնօրենի համար կալանավորման միջնորդություն է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին