Դատարանի դիմաց քաշքշուկ է, հրմշտոց, բղավոցներ ու սուլոցներ (լրացված)
Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց ոստիկանների ու «Սպայկա» ընկերության աշխատակիցների միջև քաշքշուկ է, հրմշտոց, սուլոցներ, բղավոց:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ բողոքողները թույլ չտվեցին դատարանի դիմաց գտնվող մեքենան դուրս գա՝ ենթադրելով, որ դրա մեջ է ընկերության կալանավորված տնօրենը, ում պետք է տեղափոխեն մեկուսարան:
Կարմիր բերետավորները հրեցին ձեռքերը վերև պարզած ցուցարարներին: Այս պահին Տիգրան Մեծ պողոտայում երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոց:
Մեքենայի հեռանալուց հետո իրավիճակը համեմատաբար հանդարտվեց:
«Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Բաղդասարյանը կոչ արեց, ոստիկանների նկատմամբ ուժ չկիրառել:
«Ոստիկաններն ասում են, խմած մարդիկ կան: Եթե խմած մարդ կա, այստեղ անելիք չունի: Ճանապարհը բացեք: Մեր մարդկանցից բերման են ենթարկել: Տեղեկություն չունենք, թե քանի հոգի: Բայց նրանք հենց հիմա ազատ կարձակվեն: Մենք ճանապարհ չենք փակում, բռնություն չենք իրականացնում, պրովակատորները մեզ հետ գործ չունեն»,-բարձրախոսով հայտարարեց նա:
Ի պատասխան աշխատակիցները սկսեցին վանկարկել՝ «պահանջում ենք Նիկոլին»:
12:20
Ընկերության փոխտնօրենը հայտարարեց, որ ոստիկանություն բերված մասնակիցներն ազատ են արձակվել: Նաև տեղեկացրեց, որ ընկերության աշխատակիցներից մեկը՝ Գարիկ Սարգսյանը վնասվածք է ստացել, «Արմենիա» ԲԿ-ում է, կյանքին վտանգ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
- «Սպայկա»-ի տնօրենը կկալանավորվի. Աշխատակիցները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում
- «Սպայկա». ՊԵԿ-ն օգտագործում է կալանքը` անձին վախեցնելու և գումար գանձելու համար
- ՊԵԿ. «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ
- ՊԵԿ. «Սպայկա»-ի տնօրենի համար կալանավորման միջնորդություն է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին