Բանակում պետք է լինի եղբայրություն, բայց ոչ ախպերություն. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց՝ օրինագծով առաջարկում են, որ մարտական հերթապահություն իրականացնեն ծառայության մեկ տարին լրացած զինծառայողները։
«Այս սկզբունքայնությունը պահպանելով՝ մենք չենք ունենա մի շարք դժբախտ պատահարներ։ Բացի այդ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողն էլ իր մարտական պատրաստվածությունը բարձրացնելու բավարար ժամանակ և հնարավորություն կունենա՝ հետագայում մարտական առաջադրանքներն էլ ավելի բարձր մակարդակով կատարելու համար»,- ասաց պատգմավորը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցի քննարկման ժամանակ անդրադարձավ բանակում ինքնասպանության դեպքերին։
«Ինքնասպանությունների թիվը շատ մտահոգիչ է, և ՊՆ-ն ու մեր ղեկավարած հանձնաժողովը հետամուտ են լինելու՝ բացահայտելու համար դրանց պատճառները։ Կոռուպցիայի հարցերը կարող ենք լուծել, դժբախտ պատահարները կարող ենք հասկանալ, բայց բանակում պետք է լինի եղբայրություն, որը պատերազմի ժամանակ հաղթել ու հաղթելու է․ Եղբայրություն, բայց ոչ ախպերություն։ Ախպերությունը մենք արմատախիլ ենք անելու, նման դրսևորումներ մենք տեսանք Մեղրիում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մեղրիում ծառայող զինվորների հարազատները բողոքի ակցիա կիրականացնեն
- Բանակը մանկապարտեզ չի, ոչ էլ բողոքի հրապարակ. սոցիոլոգ
- Փորձում ենք ԶՈւ-ում ավելի մեծ թվով պայմանագրային զինծառայողներ ներգրավել. Գաբրիել Բալայան
- Քննարկվում է մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը կրճատելու հարցը. Դավիթ Տոնոյան
- Որոշ դեպքերում հարազատ եղբայրները չեն կարող ծառայել նույն զորամասում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան