![](https://panorama.am/news_images/700/2098130_1/3.thumb.jpg)
ԲՀԿ-ն Զոհրաբյանի կարգավիճակը փոխելու որևէ հիմք չի տեսնում
«Մեր համոզմամբ՝ Նաիրա Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքին համապատասխան: Այս հարցով մենք որևէ հիմք չենք տեսնում Նաիրա Զոհրաբյանի կարգավիճակը փոխելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադռանալով հարցին, թե Նաիրա Զոհրաբյանը համապատասխանու՞մ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու չափանիշներին:
«Մի բանը մի քանի անգամ կրկնելու անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք խմբակցությունով գտնում ենք, որ Նաիրա Զոհրաբյանի կողմից ոչ պատգամավորի վարքագծի էթիկայի խախտում է կատարվել, ոչ ԱԺ կանոնակարգ օրենքի, ոչ էլ որևէ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթի խախտում, հետևաբար, հիմքեր չկան իր թեկնածությունը վերանայելու»,- շարունակեց Գևորգ Պետրոսյանը։
Նա ասաց, որ անձամբ չի զրուցել Նաիրա Զոհրաբյանը հետ, բայց կարծում է, որ Զոհրաբյանը ցանկություն չունի Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու։
Հարակից հրապարակումներ`
- «Էգն ու որձը խառնել եք իրար». Վարդան Ղուկասյան
- «ԱԺ ամբիոնը պիտի օրհնվի». բողոքի ակցիա Խորհրդարանի դիմաց
- Տրանսգենդերի ելույթը փոթորկել է պատգամավորներին
- Տրանսգենդերին ԱԺ հրավիրելու հարցը վեճի առարկա դարձավ նաև այսօրվա արտահերթում
- «Իմ քայլ»-ի պատգամավորն ասում է՝ տրանսգենդերին ինքն ԱԺ չի հրավիրել
Լրահոս
Տեսանյութեր
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)
![Շողեր Բաբայան. Աշակերտի չափ պետք է կարևորվի նաև ուսուցիչը](https://panorama.am/video_images/17/49813_1/f667eaaf24aa7c_667eaaf24aabc.png)