Իրավունք 15:14 09/04/2019 Հայաստան

Դավիթ Սանասարյանը հարցաքննվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այսօր կայացավ  «Հայաստանի կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը: Վկայի կարգավիճակով հարցաքննվեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ով այս գործով նախկինում ուներ  մեղադրյալի կարգավիճակ:

Դատարանի հարցին, թե նախկինում դատապարտված եղե՞լ եք, Սանասարյանը պատասխանեց. «Չեմ հասցրել»: Նա ասաց, որ ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանին ճանաչում է տարիներ շարունակ, պայքարակից ընկերներ են, նրա հետ ունի ընկերական հարաբերություններ:

Խոսելով Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի մասին՝ Դ. Սանասարյանն ասաց. «Ինֆորմացի ենք ունեցել, որ այլ գործողություններ են իրականացվում ՊՊԾ գնդի տարածքում, փորձել ենք լինել հնարավորինս մոտ, որպեսզի մեր ներկայությամբ կանխենք հնարավոր բացասական հետևանքները։ Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի կանխենք հավանական ելքը, որը, մեր կարծիքով,  կարող էր լինել շատ վտանգավոր։ Նախապես էլ գիտեինք, որ բավականին վտանգավոր գործողություններ են իրականացվում համապատասխան մարմինների կողմից։ Մեր նպատակն է, կրկնում եմ, կանխել  արյունահեղությունը։ Նման համոզմունք կար, որ եթե քաղաքացիները մոտ տարածքում լինեն, երկու կողմից կդադարեցնեին կրակահերթերը»։

Նա նշեց, որ գնդի տարածքից լսել են կրակոցներ, իրենք էլ բարձրաձայն վանկարկումներ են արել, որպեսզի դադարեցնեն։ Դ. Սանասարյանի խոսքով, իրենք իրենց գործողություններով ամեն ինչ արել են, որպեսզի հավաքները խաղաղ լինեն։ 

Ա. Ղուկասյանի փաստաբանի հարցին ի պատասախան,  թե Ղուկասյանն ու դուք կոչեր արե՞լ եք ժողովրդին, որպեսզի քարեր նետեն, Դ. Սանասարյանն ասաց. «Սա հեքիաթի շարքից է»։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դ. Սանասարյանն ասաց. «Սարքված գործ էր, պետք էր անպայման մեղավորներ գտնեին, իրենք իրենց մեղավոր չէին համարելու։ 21 օր ազատազրկվեցի։ Ինձ ակնհայտ էր, թե ինչ էր կատարվում, այդ ամեն ինչը գիտակցելով, որևէ պահի չեմ դադարել պայքարելուց։ Այն ժամանակվա համար նորմալ  իրավիճակ էր»։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 29-ին, ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված  «Սասնա ծռեր» խմբի անդամների, քաղաքացիները Ազատության հրապարակից երթով շարժվել էին դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի տարածք: Նրանք Նար-Դոս փողոցի միջնամասից կտրուկ փոխել էին ուղղությունը՝ շարժվելով դեպի Սարի թաղ: Ոստիկանները փորձել էին կասեցնել երթի ընթացքը, սակայն մեծ թվով մարդկանց հաջողվել էր ճեղքել ոստիկանական պատնեշը: Սարի թաղում ոստիկանների և ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված  «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև բախումներ էին եղել։ Դավիթ Սանասարյանը կալանավորվել էր, մեղադրվում էր Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Նա  21 օր մնացել էր անազատության մեջ։ Այնուհետև նրա կարգավիճակը կասկածյալից փոխվել էր վկայի։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Աղբյուր` Panorama.am
13:32
Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է...
Աղբյուր` Panorama.am
13:27
Հայտնաբերվել է Աբովյան փողոցի հայտնի խաղողի վազը հատող անձը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են. «Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
«Եվրամիության համար պատիվ է տեսնել այսքան երկրների, որոնք ցանկանում են միանալ միությանը»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
13:13
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով
​Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը,...
Աղբյուր` Panorama.am
12:44
Շատ ցավոտ և վատ կանխատեսումներ կան կառավարության այդ գործողությունների մասով. Հակոբ Ավագյան
«Կառավարության ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենք կամաց-կամաց գնում են շրջհարկի վերացմանը, այն ցավոտ է և շատ վատ...
Աղբյուր` Panorama.am
12:30
2026 < 2021. Ռե-Նիկոլը Պոստ-Նիկոլի փոխարեն. Աշոտյան
«Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել. ՔՊ-ականը՝ ԵՄ անդամակցության մասին
«Ոչ ոք երբևէ չի ասել, ոչ ոք երբևէ նման հուշում չի տվել, որ Հայաստանը կարող է Եվրամիության թեկնածու կամ անդամ դառնալ հենց այս տարի»,-...
Աղբյուր` Panorama.am
12:12
Հայաստանում հայտնաբերվել են 10 նոր տեսակի միջատներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն. FPWC
Միջատները հայտնաբերվել են Ուրցաձորում ու Գոռավանի ավազուտներում
Աղբյուր` Panorama.am
11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}