Սանասարյան. Եղել են խաղի կանոններ, որոնք իրացնելով արվել են շատ խախտումներ, չարաշահումներ
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսումնասիրությունները շարունակվում են, քրեակատարողական վարչությունում ամփոփում ենք»,- լրագրողներին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
Հարցին, թե նոր բացահայտումներ կլինե՞ն, նա պատասխանեց. «Բնականաբար։ Ցանկացած պետական հիմնարկի հետ, եթե կա ուսումնասիրություն, վստահեցնում եմ, այն տպավորությունն եմ ստանում, որ եղել է համապատասխան քաղաքականություն, խաղի կանոններ, որոնք իրացնելով՝ արվել են շատ խախտումներ, եղել են չարաշահումներ, տարբեր տեսակի հանցագործություններ»։
Դ. Սանասարյանի խոսքով, երկու ՋՕ-ի վերաբերյալ գործերը հավանաբար վաղը կուղարկվեն դատախազություն։
Հարցին, թե ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում կալանավորված ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է, նա հաճախո՞ւմ է աշխատանքի, Դ. Սանասարյանը պատասխանեց, որ ոչ։
«Ծառայողական քննություն է իրականացվում։ Եթե չներկայանա աշխատանքի, բնականաբար կազատվի»,- նշեց ՊՎԾ պետը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյան. Գլխիս կուտակվող սև ամպերն ինձ չեն անհանգստացնում
- Դավիթ Սանասարյանը պահանջում է կարճել իր նկատմամբ հարուցված վարույթը
- Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը ՊՎԾ օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են. Դավիթ Սանասարյան
- ԱԱԾ-ն երկու օր անց խոսեց. ՊՎԾ երկու պաշտոնատար անձինք կալանավորվել են
- Սանասարյանի ղեկավարած ծառայությունը խոսեց
- Ուզում եմ ինձ ուշադիր նայեն,ես ձերբակալվողի նմա՞ն եմ. Սանասարյան
- ԵՊՀ-ն արձագանքում է Դավիթ Սանասարյանին. Դիմելու ենք իրավապահ մարմիններին
- ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվեց դատախազություն. Սանասարյան
- «Ժամանակ». Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի Բժշկական համալսարանում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան