ԼՀԿ-ն առաջարկում է պատժամիջոց սահմանել վարկ դասավորողների համար
Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը տեղեկցրեց, որ նախագծով առաջարկվում է այսպես կոչված «վարկ դասավորղների» համար համապատասխան պատժամիջոց սահմանել։
«Փոփոխություններ ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է վերջին շրջանում իրավաբանական տարբեր անձանց, ֆիզիկական կազմակերպությունների կողմից վարկ ստանալու օգնություն, օժանդակություն տրամադրելու ակտիվ գովազդների պատճառով, որոնք հանդիպում են փողոցներում, սոցիալական ցանցերում, բազմաբնակարան շենքերի բակերում»,- ասաց նա։
Թանդիլյանը իր հետ այսօր իրենց բակում փակցված գովադզի օրինակ էր բերել՝ «Վարկ՝ պարզ և արագ» հայտարարությամբ։
«Այս տեսակ հայտարարություններ կարելի է տեսնել ամենուր և այս առաջարկները որևէ կապ չունեն բանկերի, ֆինանսական կառույցների հետ, նրանց հետ որևէ գործարկցություն այս կառույցների չեն ունենում։ Նրանք ծառայությունները տրամադրում են շատ բարձր տոկոսներով` 25-30, այսինքն եթե քաղաքացին 1 մլն դրամ վարկի համար պետք է դիմի, նա դիմում է 1 մլն 300 հազարի համար, որպեսզի կարողանա միջնորդավճարները վճարել։ Այս վարկ դասավորողները, իրենք հենց այդպես են իրենց կոչում, կեղծիք են մատուցում հանրությանը, տեղեկացնելով թե իրենք ազդեցություն ունեն վարկ ստանալու, տրամադրելու գործում, այնինչ բացարձակապես այդպես չէ։ Այն հորդորները, որ չօգտվել այս ծառայություններից, որևէ կերպ չեն օգնում, և ցավոք, քաղաքացիները չունենալով ֆինանսական որևէ տեղեկատվության մակարդակ՝ ընկնում են ծուղակը»,- մասնրամասնեց Թանդիլյանը։
Նա նշեց, որ ներկայումս հարցը որևէ կերպ չի կարգավորվում, չկան պատժամիջոցներ՝ տվյալ արարքն արգելելու համար։
«Ներկայացված նախագծի ընդունմամբ սահմանվում է, որ այս խնդիրը դառնում է վարչական իրավախախտում և նախատեսվում է համապատասխան պատժամիջոց նման գործունեություն ծավալելու համար»,- ավելացրեց հանձնաժողովի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում