Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի եզրակացության տակ ստորագրել է մի անձ, ով ազատված է եղել պաշտոնից
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը մարտի 26-ին դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ գործ հարուցելու խնդրանքով:
Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանից:
Վերջինս նշել է, որ դիմել են այն հիմքով, ըստ որի՝ Գրիգորյանի առողջության գնահատականի վերաբերյալ եզրակացության տակ ստորագրել է մի անձ, ով այդ պահին ազատված է եղել այդ պաշտոնից:
«Վարույթ իրականացնող մարմինը, որպես հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, բազմիցս բարձրաձայնել է, որ թեպետ Մանվել Գրիգորյանը, տառապում է ծանր հիվանդությամբ, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում, եւ կարող է կալանքը կրել: Սակայն մենք պնդում ենք, որ այդ եզրակացությունը անհիմն է եւ ոչ իրավաչափ, որովհետեւ հանձնաժողովի նախագահը, ով առողջապահության փոխնախարար էր, ստորագրության պահին՝ հունվար ամսին, վարչապետի՝ նախորդ տարվա դեկտեմբերի հրամանով ազատված է եղել աշխատանքից»,-ասել է փաստաբանը:
Բաղդասարյանը նշել է նաև, որ եզրակացության մեջ գրված է եղել, որ թեև Գրիգորյանի կյանքին վտանգ չի սպառնում, բայց կարող է սպառնալ:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Խախտումները քրոնիկ են դարձել
- Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
- ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը
- Մանվել Գրիգորյանի գործով մինչև մարտի 11-ը կողմերին ժամանակ է տրվել
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան