Սեդրակ Ասատրյան. Վերադառնում ենք նախկին ամենավատ ավանդույթներին
«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը ցավ է հայտնում, որ հին գործելակերպին վերադառնալու կապակցությամբ:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Տնտեսական հանցագործությունների դեպքում, եթե չհաշվենք շատ բացառիկ դեպքերը, խափանման միջոցը որպես կալանք կիրառելը իրավական տեսանկյունից դառնում է ինքնանպատակ, հատկապես քր․ օր․ 205 հոդվածով մեղադրանք առաջադրելու դեպքում, քանի որ, որպես կանոն բոլոր փաստաթղթերը նախաքննական մարմինը առգրավում է, որից հետո գրեթե անհնար է դառնում դրսում մնալով խոչընդոտել նախաքննությանը:
Մենք մշտապես պայքարել ենք տնտեսական հանցագործությունների դեպքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու արատավոր պրակտիկայի դեմ, տարբեր հարթակներում ներկայացրել դրա մահացու հետևանքները բիզնես միջավայրի վրա ու կարող ենք արձանագրել վերջին հինգ-վեց տարիներին դատարանները համարյա չէին բավարարում նման միջնորդությունները:
Վստահ կարող ենք արձանագրել․ Սպայկա ընկերության տնօրենի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու երևույթը բիզնես միջավայրի վրա անդառնալի վատ ազդեցություն կունենա, հատկապես ներդրումների մասով: Ցավում եմ, որ վերադառնում ենք նախկին ամենավատ ավանդույթներին»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ երեկ դատարանի որոշմամբ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը երկու ամսով կալանավորվեց:
Նրան ՊԵԿ-ն ապրիլի 4-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով. «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»:
ՊԵԿ-ի տվյալով, պետական բյուջե չի վճարվել «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ «Սպայկայի» տնօրենի կալանավորման առնչությամբ
- «Սպայկա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց են
- Պետք չէ դադարեցնել արտահանումը, դա մեծ վնաս կբերի. Ծառուկյանը՝ «Սպայկայի» մասին
- Սպայկա. Պահանջելու ենք պատասխանատվության ենթարկել այս վայրագության հեղինակներին
- «Սպայկա»-ի տնօրենը կկալանավորվի. Աշխատակիցները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում
- «Սպայկա». ՊԵԿ-ն օգտագործում է կալանքը` անձին վախեցնելու և գումար գանձելու համար
- ՊԵԿ. «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ
- ՊԵԿ. «Սպայկա»-ի տնօրենի համար կալանավորման միջնորդություն է ներկայացվել