«Պարոն Օսիպյան, մարդիկ ասում են՝ պետհամարանիշ չկա, էս ի՞նչ պատմություն է». Վարչապետի զանգը ոստիկանապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսատան այցելության ժամանակ, մի քաղաքացի մոտեցավ վարչապետին և հայտնեց, որ ամբողջ հանրապետությունում պետհամարանիշ գոյություն չունի:
Պատճառն, ըստ քաղաքացու, թիթեղի բացակայությունն է. «Ոչ ոքի չեն տրամադրում: Ղազախստանից, Ռուսաստանից մարդիկ գալիս են Հայաստան, մեքենա են գնում և ուզում են պետհամարանիշ ստանալ, բայց ասում են, որ պետհամարանիշի «ժեշտը» չկա»:
Վարչապետն ասաց, որ կճշտի և նույն վայրկյանին զանգեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: «Պարո´ն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, և մարդիկ ասում են, որ պետավտոտեսչությունում պետհամարանիշ չկա, որովհետև թիթեղ չկա, էս ի՞նչ պատմություն է»,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Զրույցից հետո վարչապետը հայտնեց, որ մեքենաների քանակը շատ է, կանխատեսածից ավելի է եղել և խնդիր է առաջացել: Փաշինյանը նշեց նաև, որ ոստիկանապետը վստահեցրել է՝ պետհամարանիշերի համար նախատեսված թիթեղը Փոթիից արդեն գալիս է Հայաստան:
«Այնպես որ, ասում է՝ крепитесь, запад нам поможет»,- ասաց վարչապետը։
Նշենք նաև, որ ՊԵԿ աշխատակիցը տեղեկացրեց, որ այս տարվա ապրիլ ամսվա սկզբին մոտ 70 տոկոսով ավելի մեքենա է մաքսազերծվել, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին