Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով
Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությանն այսօր պայքարի մեջ են մտել 61, 74, 86 , 92 և 125 կգ քաշային ըմբիշները։ 61 կգ քաշային կարգում հաղթանակով է մեկնարկել Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը: Մեր ըմբիշը 14:8 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Վոլոդիմիր Բուրուկովին:
Մեր ըմբիշը 1/8 եզրափակչում կմրցի թուրք Ռեսեր Թոփալի հետ:
Հավելենք, որ 74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վարուժան Կաջոյանը որակավորման փուլում պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Ավտանդիլ Կենտչաձեին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան