Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագիրը
Հայաստանում Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են համատեղ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի իրականացման մասին։ Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացն աշակերտների թվային հմտությունների միջոցով առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ դարձնելուն:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նախագիծն առավել արդյունավետ իրականացնելու համար այն անցկացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, և նախագծի մեկնարկի հայտարարմանը ներկա էր ՀՀ ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։
Ծրագիրը թիրախավորելու է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան ընդհանուր թվով 150 աշակերտների՝ նրանց դասերից հետո ուսուցանելով այնպիսի թվային հմտություններ՝ կրթական գործընթացն առավել հեշտ ու արդյունավետ կազմակերպելու համար:
«Մենք որպես ժամանակակից տեխնոլոգիաների հետ անմիջապես կապ ունեցող ընկերություն ցանկանում ենք, որ այդ տեխնոլոգիաները հասանելի լինեն բոլորի համար, չէ՞ որ դրանք ստեղծված են մարդկանց կյանքը հեշտացնելու և բարելավելու համար։ Վստահ եմ, որ այս ծրագրի արդյունքում մեր դպրոցականները կսովորեն ժամանակակից տեխնոլոգիաները ծառայեցնել իրենց ուսման և աշխատանքի համար», - նշել է Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը:
«Ուրախ ենք Beeline-ի հետ մեկնարկել ևս մեկ հետաքրքիր և ուսուցողական ծրագիր, որը հնարավորություն կտա նոր տեխնոլոգիաների և թվային հմտությունների գործածությունն ուղղել դպրոց՝ աջակցելու կրթական գործընթացի կազմակերպմանը: Այսօր կարևոր է, որ աշակերտները հեռախոսներն ու համակարգիչներն օգտագործեն ավելի արդյունավետ նպատակով՝ օգտվեն այն հարթակներից ու սովորեն այնպիսի թվային հմտություններ, որոնք օգտակար կլինեն ոչ միայն դպրոցում, այլև ինքնազարգացման այլ օղակներում: Սա այն ծրագրերից է, որոնց երկարաժամկետ արդյունքը աշակերտների կրթական գործընթացում շոշափելի փոփոխություն մտցնելն է», - հավելել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:
Հարակից հրապարակումներ`
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը Դիլիջանի արվեստի փառատոնի շրջանակներում ներկայացրել են «Արվեստանոց» ցուցադրությունը
- Beeline-ը վերագործարկել է երկու փաթեթ մարզերի բնակիչների համար
- Beeline-ում Xiaomi Redmi 6A սմարթֆոննեն ավելի մատչելի են դարձել
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար
- Beeline-ն առաջարկում է սիրելիի համար նվեր շահել
- Beeline Ստարտափ Ինկուբատորն արդեն գործում է նոր ձևաչափով
- Beeline-ը գերազանցել է մեկ միլիոն բաժանորդների շեմը
- Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Beeline-ի գրասենյակում բաժանորդներին հերթական անակնկալն էր սպասում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան