![](https://panorama.am/news_images/700/2098007_1/67.thumb.jpg)
Politico. Թրամփին խնդրում են դադարեցնել պաշտոնանկությունները
ԱՄՆ Կոնգրեսում նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցներն անհանգստացած են ԱՄՆ ներքին գործերի նախարարության «զտումից» և կոչ են անում նրան այլևս աշխատանքից չազատել բարձրաստիճան պաշտոնյաներին, քանի որ դա չի հանգեցնի միգրացիոն համակարգում ճգնաժամի լուծմանը, գրել է Politico- ն:
Այս շաբաթ Թրամփը հեռացրել է նախարար Քրիստեն Նիլսենին, սակայն սա «շոկային» չէր: Այն, որ պաշտոնյային կարող էին ազատել, երկար ժամանակ էր խոսվում: Այնուամենայնիվ, Կոնգրեսում բարձրաստիճան հանրապետականները անհանգստացած են վարչակազմում փոփոխություններով, ինչպես նաև հետագա «դժվարին պայքարով», որ սպասվում է նոր ղեկավարի հաստատման ժամանակ:
Հանրապետականները ասում են, որ նախագահը իրավունք ունի պաշտոնանկ անել յուրաքանչյուրին, սակայն քչերն էին աջակցում Նիլսեն պաշտոնանկությանը։Կայքի տվյալներով, որոշ հանրապետականներ նաև անհանգստացած են Սպիտակ տան գլխավոր օգնական Սթիվեն Միլլերի աճող ազդեցությունից:
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)