Անդրեյ Տալալաևը հեռացավ «Փյունիկից»
«Փյունիկ» ՖԱ-ն և Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ռուս մասնագետն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է Ռուսաստան: Այս մասին տեղեկանում ենք «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջից:
Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018թ. հունիսից:
46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկը» Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկությունում դուրս է եկել որակավորման 3-րդ փուլ: Անդրեյ Տալալաևը ճանաչվել է նաև 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ:
Ակումբը շնորհակալություն է հայտնել Անդրեյ Տալալաևին սրտացավ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում:
Անդրեյ Տալալաևը հանդես է եկել հրաժեշտի խոսքով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան