ՄԻԵԴ-ը Նավալնիի տնային կալանքը համարել է քաղաքական
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Նավալնին ընդդեմ Ռուսաստանի վճիռը, որով միաձայն հաստատել է, որ եղել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ (ազատության ու անվտանգության իրավունք), 10-րդ (արտահայտման ազատություն) և 18-րդ (իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները) հոդվածները։
Գործը վերաբերում էր քրեական հետաքննության ընթացքում Ալեքսեյ Նավալնիի տնային կալանքին ու այդ ժամանակահատվածում նրա նկատմամբ սահմանափակող միջոցների սահմանմանը։
ՄԻԵԴ-ը գտել է, որ տնային կալանքն արդարացված չէր, հատկապես այն փաստով, որ չի եղել ռիսկ, որ Նավալնին կփորձի խուսափել քննությունից։
Նշվում է նաև, որ ակնհայտ է, որ նրա նկատմամբ վարվել են այնպես, որպեսզի սահմանափակեն նրա հանրային գործունեությունը։
Դատարանը որոշել է, որ Ռուսաստանը Նավալնիին պետք է վճարի 20 հազար եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 2665 եվրո՝ ծախսերի համար։
Գործում նշվում է, որ Նավալնին 2014թ․-ի փոտրվարին տնային կալանքի էր դատապարտվել, երբ նրա ու եղբոր նկատմամբ հետաքննություն էր իրականացվում երկու ընկերությունների (Multidisciplinary Processing Ltd և Yves Rocher Vostok Ltd) հետ կապված խարդախության ու փողերի լվացման մեղադրանքով։